ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Opel քշող համբալների» ամերիկյան տարբերակը

«Opel քշող համբալների» ամերիկյան տարբերակը
05.06.2025 | 14:25

«Եթե փող չունես, մարդ չես կամ այնքան մարդ ես, ինչքան փող ունես», և ինչու՞ Toyota-ն դարձավ Lexus

Սա Pax Americana-ի կամ Ամերիկյան աշխարհի գաղափարախոսության ամենախտացված ֆրազն է, որը վերաբերում է բոլորին, բացի ամերիկյան խորքային պետության կառավարիչներից (նրանք այլ հավատամքի և դավանանքի կրողներ են և որևէ կերպ չեն խախտում իրենց տրված «պատվիրանները»):

«Opel քշող համբալներ» կամ «հերոսը հարկ վճարողն է» արտահայտությունները նոր չեն, մոռացված հինն են, որոնք Հայաստան նոր են հասնում՝ նույն կենտրոնի պահանջով, իրենց օրակարգը սպասարկողների բերանով:

1920-ականների վերջին՝ ամերիկյան տնտեսության պիկին, նախքան մեծ ճգնաժամն Ամերիկայում նախագահ էր Քալվին Քուլիջը (ինչպես իրենից առաջ եղած նախագահները մինչև Մակ-Քինլի (1897թ) և նրանից հետո մինչև մեր օրեր, նրանք բոլորը եղել են ԱՄՆ խորքային պետության խամաճիկները և ասում ու անում են այն, ինչ ասում են Ամերիկայի իսկական բոսերը կամ «ծխով լցված սենյակի» մարդիկ (20-րդ դարի առաջին կեսին խորքային պետության կառավարիչներին նման կերպ էին կոչում)):

Ուրեմն, այս Քուլիջը 1927 թվականին, դիմելով ԱՄՆ քաղաքացիներին, մի ճառ է արտասանում, որտեղ այսպիսի տողեր կային. «Ամեն օր կառուցվող նոր գործարաններն Աստծու տաճարներ են, իսկ այն բանվորները, որոնք 7-8 ժամ աշխատում են այնտեղ, իրենք զբաղված են ճշմարիտ փառաբանությամբ»:

Սա հարկ վճարողի ամերիկյան տարբերակի մասին է:

Այս խոսքերը ցնցեցին Արևմտյան քրիստոնեական քաղաքակրթության մաս հանդիսացող ամերիկացիներին, բայց այս ցնցումը խիստ անցնցում անցավ, և հասկացան տարիներ առաջ ասված այն միտքը, թե «Նոր Ամերիկայում» չի կարող իշխող մշակույթ լինել, իշխողը պետք է մուլտիկուլտուրալիզմը լինի:

Արդարացված խորը մտահոգություն առաջացավ «ազատության» գաղափարներով տարված ռոմանտիկների շրջանում, որոնք հավատում էին ԱՄՆ «In God We Trust» կարգախոսին, բայց արդեն ուշ էր, նրանք այլևս կապ չունեին «Նոր Ամերիկայի» հետ և ոչինչ չէին կարող փոխել, բացի համբերությամբ սպասելուց, թե երբ պետք փլվի «Նոր Ամերիկան»:

«Նոր Ամերիկան» կայացրեց Առաջին համաշխարհային պատերազմը. մինչ պատերազմը ԱՄՆ-ը մոտ 3 մլրդ դոլարի փոխառություններ ուներ՝ Եվրոպայից վերցրած, իսկ պատերազմից հետո Եվրոպան էր 14 մլրդ դոլար պարտք ԱՄՆ-ին:

«Նոր Ամերիկայում» 1929 թվականից սկսված ճգնաժամն ավելի էր խորանում և ամբողջությամբ կլանելու էր Ամերիկան, եթե «օգնության» չհասներ իրենց ծնած, սնած Հիտլերը՝ սանձազերծելով Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Ի միջի այլոց, «Նոր Ամերիկայի» ամենահայտնի ամսագրերից Times-ը 1938-ին Հիտլերին ճանաչել էր տարվա մարդ:

Երկու տարի առաջ այս օրերին էլ Էրդողանին էին ուզում «Նոբելյան մրցանակի» առաջադրել: Պատճառը նույնն է՝ «Նոր Ամերիկան» փրկելու խնդիր կա, գնալով ավելի է մոտենում վախճանը, որից փորձում են խուսափել նոր հիտլերներ ծնելով և մեծ պատերազմներով:

Որպես վերջաբան՝ «Opel քշող համբալների» ամերիկյան տարբերակի մասին:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտուլացված ապառազմականացված Ճապոնիային թույլ տրվեց սկսել ավտոարդյունաբերությունը: 1960-ականներից ամերիկյան ավտոշուկաներում հայտնվեցին ճապոնական մեքենաները (Toyota, Nissan, Honda), որոնք շատ մատչելի էին, և, շնորհիվ ճապոնական ավտոարտադրողի, ԱՄՆ-ի ցածր խավին հասանելի դարձան երկաթե նժույգները:

Սա դուր չէր կարող գալ մշակութային և կրթական ցածր ցենզ, բայց ֆինանսական լուրջ միջոցներ ունեցող ամերիկյան հասարակության «բարձր» շերտին:

Արդեն 1980-ականներին քիչ եկամուտ ունեցող, սոցիալապես վատ ապրող մարդկանց պիտակավորում էին «Toyota վարող» պիտակով, բրենդային շոր-կոշիկ վաճառողներն արհամարհական վերաբերմունք էին դրսևորում նշված մակնիշների մեքենաներ վարողների նկատմամբ: Մակնիշներն այնքան էին հեղինակազրկվել, որ 80-ականների վերջին փոխեցին իրենց մակնիշների անունները. Toyota-ն դարձավ Lexus, Nissan-ը՝ Infiniti, Honda-ն՝ Acura:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ